Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՀՅԴ-ն առաջարկում է «համաձայնվել միասնական թեկնածուի շուրջ»

ՀՅԴ-ն առաջարկում է «համաձայնվել միասնական թեկնածուի շուրջ»
28.04.2018 | 08:32

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»:


«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, ՀՅԴ-ն առաջարկում է.
Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ